Հարավկորեացիներին այսուհետ թույլատրվում է շփվել հյուսիսկորեացիների հետ
![]() Հարավային Կորեայի իշխանությունները վերացրել են քաղաքացիների և հյուսիսկորեացիների միջև շփման սահմանափակումները, սակայն պահանջել են համապատասխան մարմիններին նախապես տեղեկացնել, հաղորդում է Yonhap-ը։ Գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ նման շփումներն այժմ թույլատրվում են առանց սահմանափակումների, սակայն անհրաժեշտ է նախապես տեղեկացնել Միավորման նախարարությանը։ Նրա խոսքով՝ ժողովուրդների միջև ազատ շփումը նպաստում է փոխըմբռնման և խաղաղ համակեցության ամրապնդմանը։ Ավելի վաղ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ և ԿԺԴՀ առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնգը հայտարարել էր, որ Փհենյանը չի մտադրվում բանակցել Հարավային Կորեայի հետ՝ չնայած նոր նախագահ Լի Չժե Մյոնի «արտաքին հաշտեցման քայլերին»։ Նրա կարծիքով՝ Հյուսիսային և Հարավային Կորեաները երկխոսության թեմաներ չունեն, և Փհենյանը հետաքրքրված չէ Սեուլի քաղաքական միջոցառումներով և առաջարկներով։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
