«Պատրաստ եմ օգնել՝ միավորելու ընդդիմադիր ուժերին»․ Արա Աբրահամյան
![]() ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կօգնի միավորել Հայաստանի այն քաղաքական ուժերին, որոնք դեմ են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Չնայած ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին, այնուամենայնիվ, կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները՝ օգնելու միավորել բոլոր ուժերին, որոնք Հայաստանը վերակենդանացնելու համար ունակ են հետևողականորեն և հայրենիքի հանդեպ սիրուց դրդված օգտագործել առկա տնտեսական և մարդկային ներուժը, այդ թվում՝ Սփյուռքը», - ասել է նա։ Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանի կառավարությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղը, երկրի ամենակարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը փոխանցում է օտարերկրացիներին, ավելացնում է Հայաստանի պարտքը և նպաստում գների բարձրացմանը։ «Վերջին յոթ տարիների պատմությունը տխուր վկայությունն է այն բանի, թե ինչպես է Փաշինյանը, զգացմունքների մանիպուլյացիայի միջոցով, իրեն հավատացող մարդկանց անգիտակցաբար դարձրել այն խաբեության և ազգային ողբերգության մեղսակիցներ, որոնց մենք այսօր ականատես ենք լինում», - հավելել է Աբրահամյանը։ «Իսկ մոլորվածների հետ պետք է շփվել և բացատրել նրանց մի պարզ բան՝ կարող ես կորցնել բիզնեսդ, բայց սկսել զրոյից և հարստանալ, կարող ես կորցնել և նորից ընկերներ գտնել, բայց նա, ով կորցնում է իր հայրենիքը, կորցնում է ամեն ինչ», - հավելել է Աբրահամյանը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
