«Եթե Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանները կատարվեն, սահմանը կարող է բացվել»․ դեսպան
![]() Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանները կատարելու դեպքում։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը։ Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով. «Կարգավորման երկու գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային՝ արևելքում և արևմուտքում, այս սահմանները փակ են։ Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պայմանները կատարվեն, թուրք-հայաստանյան սահմանը կարող է բացվել համապատասխան ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Սա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»,- ասել է դեսպանը։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
