Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը վտանգավոր է»․ Տիգրան Աբրահամյան

198
Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ., 10:18
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը վտանգավոր է»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը բավականին վտանգավոր է և դրանով մեծ հարված է հասցվելու ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությանն ու նրանց հետ կոմունիկացիայի իրականացմանը:
Թեև Ադրբեջանը միշտ էլ խնդիրներ է առաջացրել միջազգային առաքելությունների աշխատանքում, այնուամենայնիվ, Կարմիր Խաչը դժվարությունների գնով Ադրբեջանում աշխատել է և հատկապես հայ գերիների,ռազմագերիների, անհետ կորածների հարցում կարևոր գործառույթ ապահովել:
Ադրբեջանում ժողովրդավարության և օրենքի գերակայության բացակայության պայմաններում առկա մեծաթիվ բարդություններին կգումարվի նաև Կարմիր Խաչի բացակայությունը, որն այնտեղ գտնվող հայերի համար հույսի և կենսական անհրաժեշտության կարևորություն ունի»: