««Դարպաս բացելը» ծախում են որպես հնարավորություն և ոչ որպես դավաճանություն ու վտանգ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
![]() Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սյունիքի դարպասները բացելու լոբբինգ անողը Խոջալուի ցեղասպանության ճանաչման լոբբինգ էլ կանի: Հավատացեք, իրականության, վտանգների, ծախվածության ու դավաճանության եզրերն այնքան են լղոզվել, որ «դարպաս բացելը» ծախում են, որպես հնարավորություն և ոչ դավաճանություն ու վտանգ: Ոչ մի տարբերություն չկա դա անողը Հայաստանի նախագահն է, թե Ադրբեջանի: Միակ տարբերությունը նրանում է, որ այդ ամենը անողներից առնվազն մեկին մեր գրպանից ենք վճարում դա անելու համար: Դա անողն էլ իրեն ներշնչել է, որ մենք «փողի խնդիր չունենք» ու իրեն վճարելու ենք ոչ միայն Սյունիքի դարպասները բացելու, այլ նաև «Խոջալուի ցեղասպանության համար ներողություն խնդրելու ու փոխհատուցելու համար»: Դե ինքը մեր հաշվին փողի խնդիր չունի: Ստանում է 1 միլիոն 664 հազար դրամ աշխատավարձ, իսկ առհասարակ «դարպաս բացողի» գոյությունը մեզ վրա բյուջեով նստում է տարեկան շուրջ 1 մլրդ 658 մլն դրամ: Քանի դրամի օգուտ է տալիս և քանի դրամի վնաս, դատեք ինքներդ: Աղբյուրը` Վլադիմիր Մարտիրոսյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
