«Քաղաքացիները կհասկանան, որ պետք չէ դառնալ Փաշինյանի հանցակիցը»․ Թագուհի Թովմասյան
![]() «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել՝ մամուլի հրապարակումները դարձնելով քննարկման առարկա, և տարակուսելին այն է, թե ինչու է երկարաձգվում վարույթը»,- այս մասին «24Նյուզի» հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման կենտրոն, որպեսզի գնահատական տրվեր Փաշինյանի հայտարարություններին՝ ընդդիմադիրներին «ԱԱԾ պատվալներ գցելու», նրանց «համաբալ» անվանելու մասին։ «Մի խնդրի վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եթե ԱԱԾ պադվալներ լցնելու վերաբերյալ հայտարարությունները և անվայելուչ բառապաշարը օր առաջ ոչ միայն դատապարտեր, այլ նաև դրա համար պատժի արժանացներ Նիկոլ Փաշինյանին, գուցե մենք դրանից հետո նրա հայհոյախառն ստատուսները չկարդայինք։ Ինքը հարբում է իր անպատժելիությունից ու ինչ ուզում, անում է․․․ Չկա որևէ կարմիր գիծ, որ Նիկոլ Փաշինյանը չի հատել»։ Անդրառանալով Եկեղեցու դեմ պայքարի վերաբերյալ Փաշինյանի կոչերին՝ պատգամավորն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի միջամտելու Եկեղեցու գործերին։ «Ինչու է Փաշինյանը բոլորին մասնակից դարձնում, որովհետև ինքը գիտի, որ պետք է պատժվի՝ ուժ, թե շուտ․․․ Փաշինյանը հռչակել է, որ հոգևոր հավաք է անում, գնալու է Էջմիածին․․․ Դրանով նա բոլորին մասնակից է դարձնում իր հանցանքին, ովքեր նրա կոչով կքայլեն Վեհարան, մասնակից կդառնան անօրինականությանը»,- նշեց Թովմասյանը։ Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանն այդ հարցում աջակիցներ չի ունենա կամ քիչ աջակիցներ կունենա․ «Կարծում եմ՝ լայնախոհությունը կհաղթի, և քաղաքացիները կհասկանան, որ պետք չէ դառնալ հանցակից»։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
