Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Առանց ազգային իշխանության պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը»․ Մհեր Մելքոնյան

153
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 18:30
«Առանց ազգային իշխանության պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը»․ Մհեր Մելքոնյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մեքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգային իշխանություն՝ ոչ թե կարգախոս է, այլ ռազմավարական անհրաժեշտություն։
Հայաստանի ապագան կախված է այն պարզ ճշմարտությունից, որ առանց ազգային իշխանության՝ պետությունը կորցնում է իր իրական սուբյեկտայնությունը։
Այսօր մեր ամենամեծ մարտահրավերը միայն արտաքին սպառնալիքը չէ։
Մեր պետությունում խորացել է քաղաքական անպատասխանատվությունը, փաշինյանական իշխանության դավաճանական քաղաքականությունը, իրավական բեսպրեդելը, ինստիտուցիոնալ թուլությունը և պետության ռազմավարական կողմնորոշման տատանումը։
Իշխանությունը, որը չունի ազգային հիմք, դառնում է ժամանակավոր կառավարման մարմին, ոչ թե պետություն կերտող ուժ։
Իսկ պետությունը, որը չի պաշտպանվում ազգային շահերի միջոցով, դառնում է տարածք՝ ուրիշների շահերի սպասարկման համար։
Պետականությունն ու ազգային ինքնիշխանությունը երբեք չեն լինում տրված՝ դրանք պահում են պայքարով, նվիրումով ու ազգային ոգով»։

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան