Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Հարցը կավարտվի նրանցից մեկի քաղաքական պարտությամբ». Արման Մելիքյան

260
Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ., 00:42
«Հարցը կավարտվի նրանցից մեկի քաղաքական պարտությամբ». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տեսա, որ սրտացավ մարդիկ, ցանկանալով հարթել Վարչապետ - Կաթողիկոս սուր հակադրությունը, երկխոսությամբ հարցը լուծելու կոչով են դիմել կողմերին։ Այսինքն, առաջարկում են նրանց գալ մի համաձայնության, որը թույլ կտա դադարեցնել այս դիմակայությունն ու ամեն մեկը մնա իր գործին։ Իմ կարծիքով, գործընթացը նման ելք ունենալ չի կարող և հասել է մի հանգրավանի, երբ հարցը կավարտվի նրանցից մեկի քաղաքական պարտությամբ ու ասպարեզը թողնելով։ Ստեղծված իրավիճակում կողմերը կարող են բանակցելու որոշում կայացնել միայն այն դեպքում, եթե խոսքը գնա իրենց երկուսի՝ ասպարեզը համաժամանակյա թողնելու մասին՝ հանուն ՀՀ և ՀԱԵ ներքին միասնության վերագտման։ Այս դեպքում սրտացավ մարդիկ գուցե անելիք ունենան»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան