«Հուսով ենք՝ ՀՀ-ն և Ադրբեջանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետևանքները»․ Զախարովա
![]() Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրներն առաջին տարին չէ, որ ձգտում են հաստատվել Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նպատակը, կարծում եմ, ակնհայտ է՝ օգտագործել Հարավային Կովկասի ներուժն ու ռեսուրսները՝ ի շահ հավաքական Արևմուտքի, հատկապես ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության առումով»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենց պահում են որպես տիպիկ գաղութարարներ։ «Հույս ունենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Ադրբեջանը, Հայաստանը, գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետ կապված իրավիճակի վատթարացման վտանգը, քանի որ բոլորին հայտնի է՝ ինչով է դա ավարտվում․ ամենուր, որտեղ հայտնվում է ՆԱՏՕ-ն, առաջանում են հակամարտություններ, աճում է ռազմական լարվածությունը, մոռացվում է խաղաղությունն ու կայունությունը»,- եզրափակել է Զախարովան։ |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
