Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի գործով որոշումը
191
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 10:12
![]() Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հուլիսի 29-ին տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերջին նիստը։ Ամբաստանյալի աթոռին վարորդ Արամ Նավասարդյանն էր։ Նրա նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն էր: Այսօր՝ հուլիսի 30-ին, դատարանը հրապարակել է որոշումը. «Արամ Նավասարդյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներով: Նավասարդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ: Սույն վարույթով լրացուցիչ դատալսումները տեղի կունենա 2025-ի օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին»: |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
