«Սթարմերը խրախուսում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործունեությունը»․ Նեթանյահու
692
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 10:19
![]() Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը խրախուսում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ահաբեկչական գործունեությունը: Այս մասին X-ում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ Սթարմերը խրախուսում է ՀԱՄԱՍ-ի «հրեշավոր ահաբեկչությունը» և պատժում դրա զոհերին: Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի հետ սահմանին գտնվող այսօրվա «ջիհադիստական պետությունը» վաղը կսպառնա Մեծ Բրիտանիային։ Հուլիսի 29-ին Սթարմերի գրասենյակը հայտարարություն էր հրապարակել, որում նշվում էր, որ Մեծ Բրիտանիան կքննարկի Պաղեստինի ճանաչման հարցը՝ մինչև 2029 թվականը, այսինքն՝ մինչև ներկայիս խորհրդարանի ժամկետի ավարտը, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարմանն ու ռազմական գործողություններ իրականացնի անկլավում: |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
