Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Վերաքննիչ դատարանում ի՞նչ է սպասվում Արթուր Սարգսյանին․ «Ժողովուրդ»

171
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 09:00
Վերաքննիչ դատարանում ի՞նչ է սպասվում Արթուր Սարգսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երկամսյա կալանքի դեմ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատական համակարգից լուրեր հասան այն մասին, որ դատավոր Պապոյանը Սարգսյանի պաշտպանների բողոքը չի բավարարելու, և պատգամավորը կշարունակի մնալ կալանքի տակ։
Երեկ նույն դատավոր Ռոբերտ Պապոյանը կալանքի տակ թողեց զոհվածի հորը՝ Արա Ռոստոմյանին. վերջինս ևս կալանավորված էր «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթի շրջանակում»:

Մանրամասները՝ թերթի համարում: