Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կա. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. ««Դուք Հայաստանի Հանրապետությանը դրել եք մեղադրյալի աթոռին, ասում եք՝ Արբիտրաժով փողեր ա, որ տալիս եք, արդեն բաժանում եք»,- իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հենց այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, երբ մեր թղթակիցը հարցրեց, թե արդյոք չի շատանա Կառավարության բեռը, երբ ՀԷՑ-ը դիմի Արբիտրաժ, և արդյոք Կառավարությունն ի վիճակի կլինի այդ միլիոնները վճարելու։ Իսկ Հայաստանը հաղթել է 2 դեպքում. առաջինը՝ «Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատի շրջանակում: Ըստ այդմ, վերջիններիս վրա դրվել է համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում: Արբիտրաժային 2-րդ հաղթանակը «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է, որով ամբողջությամբ մերժվել են հայցվորների պահանջները եւ պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հարուցված չեղարկման վարույթի արդյունքում հայցվորների կողմից կատարվել է: ՀՀ Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես տեղեկացրին, թե Հայաստանի Հանրապետության դեմ դեռ մնում են «Walnort Finance Limited-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Amulsar Investor Ventures LLC-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Sanitek S.a.r.l., Sari Haddad եւ Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «էյր Արաբիան» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կապ չունի՝ մեկ գործ ավելի կամ պակաս. արտաքին եւ ներքին պարտքը կայծակնային արագությամբ աճում է, Հայաստանի դեմ հայցերն ավելանում ու ավելանում են: Կարեւորը՝ ինքն իր աթոռին է, «փախեփախ» չի անում, մնացածը կվճարի հպարտ հարկատուն»։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
