Արաբական երկրները պահանջում են, որ ՀԱՄԱՍ-ը լքի Գազան
![]() Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և մի շարք այլ արաբական պետություններ ստորագրել են հռչակագիր, որով կոչ են անում զինաթափել ՀԱՄԱՍ-ին և վերջ դնել նրա կառավարմանը Գազայում: Փաստաթուղթը համաձայնեցվել է ՄԱԿ-ի համաժողովում, որը նվիրված էր երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման գործընթացի վերսկսմանը: Ընդհանուր առմամբ, հայտարարությունը ստորագրել են 17 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ինչպես նաև Եվրոմիության և Արաբական լիգայի ներկայացուցիչները: «Գազայում պատերազմի ավարտի համատեքստում ՀԱՄԱՍ-ը պետք է վերջ դնի իր կառավարմանը և իր զենքը հանձնի Պաղեստինի ինքնավարությանը՝ միջազգային աջակցությամբ: Սա համապատասխանում է ինքնիշխան և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու նպատակին»,- ասվում է տեքստում: Փաստաթղթում նաև դատապարտվում են ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումները, որոնք առաջացրել են ներկայիս հակամարտությունը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն ընդունված հռչակագիրն անվանել է «պատմական և աննախադեպ»: «Առաջին անգամ արաբական երկրները և Մերձավոր Արևելքի պետությունները դատապարտում են ՀԱՄԱՍ-ին, դատապարտում են հոկտեմբերի 7-ի իրադարձությունները, կոչ են անում նրան զինաթափել, հեռացնել պաղեստինյան կառավարումից և հստակորեն արտահայտում են իրենց մտադրությունը՝ ապագայում կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ», - ասել է նա։ Փաստաթղթի դրույթները ներառում են նաև ռազմական գործողությունների դադարեցումից հետո Գազայում միջազգային կայունացման առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Այս առաքելությունը պետք է ուղարկվի Պաղեստինի ինքնավարության հրավերով, ՄԱԿ-ի հովանու ներքո և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով։ Իսրայելը և Միացյալ Նահանգները չեն մասնակցել համաժողովին։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
