Հութիները գերձայնային հրթիռով հարվածել են Թել Ավիվի օդանավակայանին
![]() Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հարձակվել են գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով, ըստ ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը եզակի ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվելով Լոդ (նկատի ունի «Բեն գուրիոն»-ը) օդանավակայանի վրա», - ասել է Սարիան ապստամբներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։ «Գործողությունը հաջողությամբ հասավ իր նպատակին», - հավելել է խոսնակը՝ նշելով, որ հարձակումը կասեցրել է Իսրայելի գլխավոր օդանավակայանում գործողությունները։ Հուլիսի 29-ի վաղ երեկոյան Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
