Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Սյունիքի դարպասները բացողներին «ջերմ» բարևներ են հղում Իրանից». Արման Աբովյան

152
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 00:18
«Սյունիքի դարպասները բացողներին «ջերմ» բարևներ են հղում Իրանից». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Սյունիքի դարպասները բացողներին և «միջանցք» բառից ալերգիա չունեցողներին «ջերմ» բարևներ են հղում Իրանից:
Բայց իրականում խայտառակություն է, երբ քո հարևանը (բնականաբար իր շահերից դուրս գալով) ավելի մտահոգված է քո Հայրենիքի անձեռնմխելիությամբ, քան դու ինքդ։
Ամոթից գետինը կարելի է մտնել
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ. -Հայաստանը Իրանի հարևանն ու ռազմավարական գործընկերն է, և մենք միշտ ունեցել ենք լավագույն հարաբերությունները Հայաստանի հետ։
Հայաստանը հանդիսանում է մեզ համար որպես Ռուսաստանի և Եվրոպայի հետ մեզ կապող կարևորագույն օղակ:
Այդ միջանցքի ստեղծումը հակասում է մեր ազգային շահերին։ Մենք տեսնում ենք սիոնիստների ակտիվությունը և նեոօսմանիզմի հավակնությունները տարածաշրջանում։
Մեր և Հայաստանի կարծիքները համընկնում են»:

Աղբյուրը`   Արման Աբովյան