Իրանում ջրի սուր պակաս է. դիտարկվում է Թեհրանը ժամանակավորապես փակելու հարցը. Bild
![]() Իրանի իշխանությունները բախվում են աննախադեպ ջրային ճգնաժամի։ Թեհրանը և երկրի մեծ մասը քաղցրահամ ջրի սուր պակաս ունեն, գրում է Bild-ը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրի ջրամբարների մոտ 80%-ը գրեթե դատարկ է, իսկ խոշոր գետերն ու ջրամբարները չորացել են։ Իրանի կառավարությունը քննարկում է «անսովոր և ոչ ավանդական միջոցառումներ», այդ թվում՝ աշխատանքային շաբաթվա կրճատում, զանգվածային հեռավար աշխատանք և նույնիսկ մայրաքաղաք Թեհրանի ժամանակավոր փակում։ Սա կարող է նշանակել դպրոցների, համալսարանների և պետական մարմինների աշխատանքի դադարեցում։ Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին իրավիճակն անվանել է «ազգային խնդիր», որը կարող է վերաճել մարդասիրական և տնտեսական աղետի։ Նրա խոսքով՝ «Թեհրանում ջրային իրավիճակը կրիտիկական է, ուստի լրջորեն քննարկվում է քաղաքի ժամանակավորապես փակման հարցը»։ Մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Թեհրանը, արդեն իսկ սահմանափակել են ջրամատակարարումը։ Որոշ շրջաններում անջատումները տևում են մինչև 48 ժամ։ Ճգնաժամին ի պատասխան՝ որոշ բնակիչներ գաղթում են երկրի հյուսիս՝ Կասպից ծով, որտեղ դեռևս ջրային պաշարներ կան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը չի բացառել մայրաքաղաքը մեկ այլ շրջան տեղափոխելու հնարավորությունը։ «Թեհրանում իսկապես ջուր չկա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ երկիրը դժվար որոշումների առջև է կանգնած։ Մասնագետները նշում են, որ ճգնաժամի պատճառներից մեկը երկարատև երաշտն է և բնապահպանական ու ջրային ենթակառուցվածքներում համակարգված ներդրումների բացակայությունը։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում էական բարելավում չի սպասվում. ջրային ռեսուրսների համալրումը հնարավոր է միայն աշնանային անձրևների դեպքում։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
