Ուկրաինայում 60-ն անց տղամարդկանց ու կանանց կթույլատրեն զինվորական ծառայության
897
Երեքշաբթի, 29 հուլիսի, 2025 թ., 15:12
![]() Ուկրաինայում 60 տարեկանից բարձր քաղաքացիներին թույլատրվել է կնքել զինվորական ծառայության պայմանագիր։ Համապատասխան օրենքը ստորագրել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է Գերագույն ռադայի 306 պատգամավոր։ Ավելի վաղ պատգամավոր Իրինա Գերաշչենկոն բացատրել էր, որ փաստաթուղթը թույլ կտա պայմանագրային ծառայության զորակոչել 60 տարեկանից բարձր անձանց։ «Ռազմական դրության ընթացքում 60 տարեկանը լրացած տղամարդիկ և կանայք կկարողանան պայմանագիր կնքել զինվորական ծառայության համար»,- ասվում է փաստաթղթում։ Պայմանագիրը կստորագրվի, եթե թեկնածուն ճանաչվի ծառայության համար պիտանի։ Օրենքը նախատեսում է երկամսյա փորձաշրջան, որի ընթացքում ստուգվում է թեկնածուի համապատասխանությունը զինվորական ծառայության պահանջներին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
