Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե ընդդիմադիր ուժերը կոնսոլիդացված չեղան, փոքր ուժերը կարող են դառնալ Նիկոլի վերարտադրման միջոց». Վահան Բաբայան

214
Երեքշաբթի, 29 հուլիսի, 2025 թ., 17:24
«Եթե ընդդիմադիր ուժերը կոնսոլիդացված չեղան, փոքր ուժերը կարող են դառնալ Նիկոլի վերարտադրման միջոց». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաջորդ տարի սպասվող ԱԺ ընտրությունները կարող են լինել ռեկորդային՝ մասնակիցների քանակով:
Ոնց նայում ենք 2026-ին մասնակիցների պակաս չի լինելու և այդ փաստը կարող է համալրել Փաշինյանի «աննախադեպների» ցուցակը:
Եթե ընդդիմադիր ուժերը կոնսոլիդացված մասնակցություն չունեցան, փոքր ուժերը կարող են դառնալ Նիկոլի իշխանության վերարտադրման միջոց՝ չանցածների ձայների վերաբաշխման արդյունքում Փաշինյանը կարող է կրկին վերարտադրվել: Դրա համար չափազանց կարևոր են ընդդիմադիր նախընտրական կոալիցիաների ձևավորումը և ռացիոնալ հաշվարկը»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան