«Եթե ՀԷՑ-ն ազգայնացվի, Սամվել Կարապետյանին փոխհատուցում կտրամադրվի». Սրբուհի Գալյան
![]() Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հետ հարցազրույցի ընթացքում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ նման գործընթացներն օրենքով կարող են իրականացվել միայն հատուցման եղանակով։ «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի գործով Հայաստանի դեմ «հրատապ արբիտրաժում» Սամվել Կարապետյանի օգտին կայացված որոշումը պարտադիր կատարման ենթակա չէ, եթե այն հակասի հանրային կարգին։ «Արբիտրաժի կողմից կայացված որոշումները, այո՛, կատարման ենթակա են։ Սա հիմնական կարգավորումն է, որը պետք է գործի։ Բայց կա նաև Նյու Յորքի կոնվենցիան, որին միացած է Հայաստանի Հանրապետությունը, որը տարբերակում է հրատապ ռեժիմով՝ որպես հայցի ապահովման միջոց կայացված արբիտրաժային որոշումները՝ գործը, ըստ էության, լուծող արբիտրաժային որոշումներից»,- նշել է նախարարը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
