««Զանգեզուրի միջանցքը» վտանգավոր պահանջ է». #WT
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հռետորաբանությանը հետևող յուրաքանչյուր ոք կարող է եզրակացնել, որ նրա հայտարարությունները բացահայտում են ոչ թե խաղաղության ճանապարհային քարտեզը, այլ տարածքային վերանայման քողարկված փորձի վրա հիմնված արշավը, գրել է ԱՄՆ-ում նախկին դեսպան և ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը՝ The Washington Times-ում հրապարակած հոդվածում: Ինչպես ընդգծել է դիվանագետը, այս ձևակերպումը ցույց է տալիս, որ Ալիևի տեսլականը չի սահմանափակվում ավանդական տարանցիկ երթուղով։ Նա ձգտում է միջանցքի, որը կազատվի հայկական սահմանային վերահսկողությունից։ Խոսքը սահմանների վերանայման մասին է։ Հովհաննիսյանը շեշտել է, որ չնայած Բաքուն այս պահանջը ներկայացնում է որպես խաղաղության հասնելու տրամաբանական քայլ, դրա իրավական, պատմական և աշխարհաքաղաքական հիմքերը թույլ են։ Հեղինակի խոսքով՝ ոչ մի պայմանագիր, ՄԱԿ-ի դրույթ կամ նախադեպ չի ստիպում երկրին զիջել իր հողի վերահսկողությունը՝ մեկ այլ պետության անջատված մասերի միջև կապը հեշտացնելու համար։ «Եթե Թրամփն իսկապես ցանկանում է իրեն վերագրել հայ-ադրբեջանական կարգավորման վաստակը, դա պետք է կատարվի՝ Ալիևին ստիպելով հետ կանգնել իր նկրտումներից»,- եզրափակել է Հովհաննիսյանը: |

«Ո՞նց չէի ֆայմել». Նիկոլ Փաշինյան
5214:18
«Լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7114:00
«Նրանով իրավապահները զբաղվում են»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7513:48
«Ալիևն այս քարտեզի տարածքը ճանաչո՞ւմ է 29 743 քառ. կմ-ով՝ Արծվաշենն էլ մեջը». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8013:42
«Կոչ կանեմ՝ 44-օրյայի զեկույցին ծանոթանաք․ բավականին հետաքրքրիր շերտեր կան»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6913:30
Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Ռուբեն Վարդանյանի կնոջը (տեսանյութ)
6113:24
