ՌԴ-ն հարվածել է Զապորոժյեի քրեակատարողական հիմնարկին. կա 17 զոհ
823
Երեքշաբթի, 29 հուլիսի, 2025 թ., 11:45
![]() Գիշերվա ընթացքում ռուսական կողմը հարվածել է Զապորոժյեի քրեակատարողական հիմնարկին, 17 մարդ զոհվել է, ևս 42-ը՝ վիրավորել: Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։ «Սա ռուսների կողմից կատարված ևս մեկ ռազմական հանցագործություն է»,- ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ռուսական զինված ուժերը ԱԹՍ-ներով հարվածել են նաև Դնեպրոպետրովսկի շրջանի բնակավայրերին, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Կամենսկոե քաղաքի վրա հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է եռահարկ շենք, ինչպես նաև ծննդատուն և քաղաքային հիվանդանոցի բաժանմունք։ Երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
