Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչքան Կաթողիկոսը ձգի իր հեռանալը, այդքան մեզ օգուտ». Փաշինյանը չի հրաժարվել Վեհարան մտնելու իր ծրագրից․ «Ժողովուրդ»

139
Երեքշաբթի, 29 հուլիսի, 2025 թ., 08:54
«Ինչքան Կաթողիկոսը ձգի իր հեռանալը, այդքան մեզ օգուտ». Փաշինյանը չի հրաժարվել Վեհարան մտնելու իր ծրագրից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները փոխանցել են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի հրաժարվել Վեհարան մուտք գործելու և Ամենայն հայոց կաթողիկոսին այնտեղից հեռացնելու մտադրությունից։
«Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն իր թիմին ասել է, որ պետք է դա անել չափված-ձևած պլանով, որը չի ունենալու «պրավալներ», և Վեհարան հասնելու դեպքում՝ իրենք կապահովեն 100 տոկոսանոց արդյունք: Իշխանություններն էլ վստահ են, որ Կաթողիկոսի հեռացման հարցում Փաշինյանի պլանը ուշ թե շուտ կատարվելու է, պարզապես պետք է զինվել համբերությամբ: Վարչապետն իր թիմին կոնկրետ ժամկետ չի նշել Վեհարան գնալու վերաբերյալ, բայց հայտարարել է, թե «ինչքան Կաթողիկոսը ձգի իր հեռանալը, այդքան՝ մեզ օգուտ»:
Իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ վաղ թե ուշ Կաթողիկոսն ինքնակամ հրաժարական է տալու, որքան էլ որ տարբեր քաղաքական ուժեր նրան հորդորում են չդիմել այդ քայլին:
Նիկոլ Փաշինյանը դեռևս Վեհարան գնալու վերաբերյալ իր պլանը թիմի մոտ չի բացահայտում, բայց բոլորը սրտատրոփ սպասում են նրա հրահանգին»։

Մանրամասները՝ թերթի համարում: