Գերմանիան Հորդանանի օգնությամբ կազմակերպում է «օդային կամուրջ» Գազայի համար
![]() Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիան՝ Հորդանանի օգնությամբ, կազմակերպում է «օդային կամուրջ»՝ Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։ «Գերմանիայի կառավարությունը՝ Հորդանանի հետ համագործակցությամբ, անհապաղ ստեղծում է «օդային կամուրջ» Գազայի վրայով՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը սերտորեն կհամակարգի իր գործողությունները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որոնք նույնպես պատրաստ են նման «օդային կամուրջ» ապահովել սննդի և դեղորայքի համար», - ասել է Մերցը Անվտանգության խորհրդի նիստից հետո, որը ոչ պաշտոնական մարմին է, և ներառում է Գերմանիայի հիմնական նախարարությունների և անվտանգության գործակալությունների ղեկավարներին։ Նրա խոսքով՝ Բեռլինը շահագրգռված է որքան հնարավոր է շուտ «Գազայի խաղաղ բնակչության տառապանքներին վերջ դնելով»: Մերցը նաև ասել է, որ դաշնային կառավարությունը քննարկել է Պաղեստինի պետականության ճանաչման հնարավորությունը, բայց ներկայում չի պլանավորում որոշում կայացնել այդ հարցի վերաբերյալ։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Գազայում իբրև թե սով չկա, և Թել Ավիվը «նման քաղաքականություն չի վարում անկլավի բնակիչների նկատմամբ»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
