ԱՄՆ-ն Թայվանին է առաքել ամերիկյան 42 Abrams տանկ. Taipei Times
![]() Ամերիկայի Միացյալ Նահանգները Թայվանին է հանձնել ամերիկյան 42 հատ M1A2T Abrams տանկի խմբաքանակ, հաղորդում է Taipei Times-ը: «Միացյալ Նահանգներից գնված 42 M1A2T Abrams տանկերի երկրորդ խմբաքանակը երեկ ուշ երեկոյան ժամանել է Թայբեյի նավահանգիստ և այսօր վաղ առավոտյան հանձնվել է Հսինչու շրջանի Հուկոու ավանում գտնվող բանակի զրահապատ վարժանքների հրամանատարությանը»,- ասվում է հոդվածում: Տանկերը մատակարարվել են 2019 թվականին կնքված՝ 2.2 միլիարդ դոլարի համաձայնագրի շրջանակներում: Պայմանագրի համաձայն՝ Թայվանը Միացյալ Նահանգներից պետք է ստանա 108 միավոր տեխնիկա: Դրանցից 38-ը մատակարարվել է 2024 թվականի վերջին, իսկ 28 Abrams տանկերի վերջին խմբաքանակը կհանձնվի 2026 թվականին: Դեկտեմբերի 21-ին՝ իր ժամկետի ավարտին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրամայել էր Թայվանին տրամադրել 571 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Նշվում է, որ աջակցության շրջանակներում Թայվանին կտրամադրվեն ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ծառայություններ, այդ թվում՝ «ռազմական վարժանքներ և կրթություն»: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
