ԵՄ-ն չի կարողանա 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ի տնտեսությունում, ինչպես խոստացել էր. Politico
![]() Եվրոմիությունը չի կարողանա կատարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին տված խոստումը՝ 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ի տնտեսությունում: Այս մասին հաղորդում է եվրոպական Politico գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին: Նրանց տեղեկությունների համաձայն՝ բոլոր միջոցներն ԱՄՆ կգան ոչ թե պետական, այլ մասնավոր հատվածից, որի նկատմամբ Բրյուսելը որևէ լիազորություն չունի: «ԵՄ-ն՝ որպես պետական մարմին, չի կարող երաշխավորել դա: Ամեն ինչ կախված է մասնավոր ընկերությունների մտադրություններից»,- թերթին ասել է Եվրոհանձնաժողովի անանուն բարձրաստիճան պաշտոնյան: Ենթադրվում է, որ 600 միլիարդ դոլարի չափը որոշվել է «տարբեր բիզնես ասոցիացիաների և ընկերությունների հետ մանրամասն քննարկումներից հետո»: Սակայն մասնավոր ընկերությունների հաշվին նման մակարդակի ներդրումներ ապահովելու գաղափարը քաղաքական գործիչների և վերլուծաբանների կողմից ընդունվել է սկեպտիկորեն: «Ժակ Դելոր» կենտրոնի փոխտնօրեն Նիլս Ռեդեկերը Politico-ին ասել է, որ ԵՄ-ն «չի կարող մասնավոր ընկերություններին ասել, թե որքան ներդրումներ կատարեն ԱՄՆ-ում»: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
