Սիրիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն
![]() Սիրիայում սեպտեմբերի 15-ից 20-ը կանցկացվեն տեղական խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի (Մաջլիս ալ-Շաաբի) արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտնել է պետական SANA գործակալությունը՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ Թահա ալ-Ահմադին։ Ավելի վաղ հանձնաժողովի նախագահն ընտրությունների ծրագիրը ներկայացրել էր անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաային։ Համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո երկրում երեք շաբաթվա ընթացքում կստեղծվեն ընտրական մարմիններ, որից հետո թեկնածուները կկարողանան դիմումներ ներկայացնել և մասնակցել բանավեճերին։ Ծրագրի համաձայն՝ նոր խորհրդարանը կազմված կլինի 210 անդամից. նրանց երկու երրորդը կընտրվի քաղաքացիների կողմից, ևս 70 պատգամավոր կնշանակվի նախագահի կողմից։ Անցումային շրջանում Ժողովրդական խորհուրդը կաշխատի նոր օրենսդրության մշակման վրա և կաջակցի մշտական սահմանադրության պատրաստման գործընթացին։ Մարտին ալ-Շարաայի կողմից ստորագրված անցումային շրջանի վերաբերյալ սահմանադրական հռչակագրի համաձայն՝ ժամանակավոր խորհրդարանի լիազորությունների ժամկետը կլինի երեք տարի՝ վերընտրվելու հնարավորությամբ։ Նոր խորհրդարանը կունենա պետության ղեկավարին պաշտոնանկ անելու կամ նրա լիազորությունները սահմանափակելու իրավունք, սակայն սկզբնական շրջանում ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնացած կլինի նախագահի ձեռքում։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
