Զելենսկին և Մակրոնը քննարկել են «եվրոպացիների մասնակցությամբ երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցությունները»
![]() Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Զելենսկու փոխանցմամբ՝ նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև Ստամբուլում հուլիսի 23-ին տեղի ունեցած ուղիղ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։ «Մենք սպասում ենք պատասխանի՝ մինչև օգոստոսի վերջ ամենաբարձր մակարդակով հանդիպում անցկացնելու մեր առաջարկության վերաբերյալ։ Եվրոպայի ներկայացուցիչները պետք է ներկա լինեն», - գրել է Զելենսկին Telegram-ում։ Բացի այդ, երկու նախագահները քննարկել են Ֆրանսիայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, մասնավորապես՝ SAMP/T և Crotale զենիթահրթիռային համակարգերի համար լրացուցիչ հրթիռների մատակարարումը, ինչպես նաև ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության ֆինանսավորումը։ «Ես հաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը. մենք կշարունակենք ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը վերջապես պետք է համաձայնի հրադադարի, որը կբացի ճանապարհը եվրոպացիների մասնակցությամբ երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», - գրել է Մակրոնը X-ում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
