Իսրայելը Գազայի հատվածում «մարտավարական դադար» է հայտարարել
![]() Իսրայելական բանակը կիրակի հայտարարել է Գազայի հատվածի որոշ շրջաններում մարտական գործողությունների ամենօրյա «մարտավարական դադարի» մասին՝ ՄԱԿ-ի և միջազգային օգնության գործակալությունների աշխատանքը թեթևացնելու նպատակով, որոնք լուրջ դժվարությունների են բախվում Գազայի խաղաղ բնակիչներին օգնություն հասցնելիս՝ վատթարացող մարդասիրական իրավիճակի պատճառով։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դադարն ուժի մեջ կլինի տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 20:00-ն այն տարածքներում, որտեղ իսրայելական ուժերը ներկայումս ակտիվ մարտական գործողություններ չեն իրականացնում։ Իսրայելը նաև հայտարարել է, որ Գազայի հատվածի ամբողջ տարածքում բացել է «նշանակված անվտանգ երթուղիներ»՝ սնունդ և դեղորայք տեղափոխող ավտոշարասյուների համար։ Եգիպտոսի պետական «Ալ Քահերա Նյուզ»-ը կիրակի հաղորդել է, որ մարդասիրական օգնությունը սկսել է ժամանել Եգիպտոսից Գազա՝ Իսրայելի կողմից մի քանի ժամ առաջ օդային ճանապարհով սննդի առաքումից հետո։ Զինվորականները հայտնում են, որ այս քայլերը համակարգվում են ՄԱԿ-ի և միջազգային մարդասիրական գործակալությունների հետ։ Իսրայելը հերքել է սովը որպես ճնշման միջոց օգտագործելու մեղադրանքները՝ դրանք անվանելով «կեղծ և անհիմն», և հայտարարել, որ կշարունակի ճնշում գործադրել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման վրա՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին գերեվարված իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համար։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
