«Հեղուկ գազի գինը շարունակում է բարձրանալ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հեղուկ գազի գինը շարունակում է բարձրանալ: Առայժմ միակ «բացատրությունը» մամուլում տեղ գտած այն հրապարակումներն էին, որ Վրաստանը խնդիրներ է ստեղծում Հայաստան գազ ներկրող բեռնատարների համար, ժամանակ են կորցնում, ստիպված են կաշառք տալ և հետևաբար գինը թանկանում է: Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարարը մի գրառում էր արել, թե տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է քննի հեղուկ գազի գնագոյացման հարցը: Չգիտեմ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը քննո՞ւմ է, թե՞ ոչ: Թեև, որ քննի՝ ի՞նչ: Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ինչպես եղել է ըստ էության ձևական կառույց՝ գործադիրի կցորդ, այդպես էլ կա, ինչպես ի դեպ բոլոր այսպես կոչված «անկախ» ինստիտուտները: Ավելին, այդ ինստիտուտների գերակշռող մասի առումով անգամ ձևական անկախությունը չեն էլ փորձում ապահովել: Բայց, տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարի գրառումը ուշադրության էր արժանի այլ իմաստով: Նա կարծես թե ակնարկում էր, որ հեղուկ գազի շուկայում տեղի է ունենում մանիպուլյատիվ մի բան, իսկ Վրաստանում տարանցման խնդիրը մամուլում բարձրաձայնվում է կամ մանիպուլյացիան ծածկելու համար, կամ էլ Վրաստանում ինքնին տարբեր կապերով առաջացնում են արհեստական խնդիրներ՝ առիթ ստեղծելով գնային մանիպուլյացիաների համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
