Մասկը հրամայել է անջատել Starlink արբանյակային կապի համակարգը` խափանելով Ուկրաինայի հակահարձակումը. Reuters
![]() SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հրամայել է անջատել Starlink արբանյակային կապի համակարգը Ուկրաինայում 2022 թվականի սեպտեմբերի վերջին, ենթադրաբար, խաթարելով Կիևի հակահարձակումը ռազմաճակատում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Աղբյուրներից մեկը գործակալությանը հայտնել է, որ այս որոշումը «շոկի է ենթարկել Starlink-ի որոշ աշխատակիցների» և թույլ է տվել Մասկին «ռազմական գործողությունների արդյունքը վերցնել իր ձեռքը»: Միևնույն ժամանակ, Մասկի հնարավոր հրամանի դրդապատճառների, ինչպես նաև կապի խափանման տևողության մասին մանրամասներ չեն հաղորդվել: Մասկը, Վլադիմիր Զելենսկու վարչակազմը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություններ չեն տվել, գրում է գործակալությունը:: |

«Փաշինյանն Ալիևի «աբսլուգն է»». Սուրեն Սուրենյանց
8120:06
«Գույնը դուրս չի գալիս, եթե մեռնի, քպ-ին հետը կդնեք». Դավիթ Ամալյան
9519:54
«Թրաշը տենց բան ա». Անժելա Էլիբեգովա
9519:42
«Հանքային ջրի աղբյուրն ազատագրված է». Քնարիկ Պետրոսյան (տեսանյութ)
9319:24
«Մեր բոլոր պրոբլեմները չհասկանալու արդյունք են»․ Կարեն Ադոնց
10117:36
Փարիզում ոստիկանները ցույցի են դուրս եկել Ելիսեյան պալատի մոտ (տեսանյութ)
15716:55
