«Օբաման հանցագործություն է կատարել». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նախկին պետության ղեկավար Բարաք Օբաման հանցագործություն է կատարել դեմոկրատների հետ կապված իրավիճակում՝ տարածելով Ռուսաստանի կողմից 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին միջամտության մասին միտումնավոր կեղծ տեղեկատվություն։ «Դա, հավանաբար, շատ կօգնի նրան, բայց չի օգնի նրա շրջապատի մարդկանց»,- նշել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։ «Նա անձեռնմխելիություն ունի, և դա, հավանաբար, կօգնի [խուսափել քրեական հետապնդումից]»,- ընդգծել է Թրամփը։ Ինչպես նախկինում հաղորդել էր Fox News-ը՝ հղում անելով Ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդի նախաձեռնությամբ գաղտնազերծված ՝Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովի 2020 թվականի զեկույցին, Օբաման հրահանգել է հետախուզական գործակալություններին 2017 թվականի զեկույցում ներառել այն պնդումները, որ Ռուսաստանը 2016 թվականի նախագահական ընտրություններում նախապատվություն է տվել Թրամփին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
