Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել Ասադի ձերբակալման օրդերը
![]() Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալման օրդերը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Դատարանը ընդգծել է, որ պետության ղեկավարի անձեռնմխելիությունը վերանայման ենթակա չէ, և գործող նախագահի ձերբակալման օրդեր տալու համար բացառություններ չեն կարող արվել։ Սակայն, ինչպես նշել է Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Քրիստոֆ Սուլարը, քանի որ Ասադն այլևս նախագահ չէ, «կարող են տրվել նոր ձերբակալման օրդերներ»։ Վճռաբեկ դատարանը երկրի բարձրագույն դատարանն է քաղաքացիական և քրեական գործերով։ 2023 թվականի նոյեմբերի 15-ին AFP-ն հայտնել է, որ ֆրանսիական դատարանը չորս ձերբակալման օրդեր է տվել քիմիական զենքի օգտագործման գործով։ Սիրիայի նախկին առաջնորդից բացի, մեղադրանք է առաջադրվել նրա եղբոր՝ Մահեր ալ-Ասադի դեմ, որը Սիրիայի Հանրապետական գվարդիայի (սիրիական կառավարությունը պաշտպանելու համար նախատեսված էլիտար ռազմական ուժ) հրամանատարն էր, և ևս երկու գեներալի, որոնց անունները չեն հրապարակվել։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
