Վրաստանում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ են անցկացվում. ՀՀ-ն դիտորդ է
![]() Հուլիսի 25-ին Վրաստանում մեկնարկեցին Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող Agile Spirit (Strong Spirit) բազմազգ զորավարժությունները, որոնք հանրապետության տարածքում անցկացվում են տասներկուերորդ անգամ, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Զորավարժություններն անցկացվում են Կրծանիսի բազայում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունների և գնահատման կենտրոնը։ Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Սլովակիայի, Լիտվայի և Ուկրաինայի զինծառայողներ։ Հայաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները հայտարարվել են՝ որպես դիտորդներ։ Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են երկու երկրներում՝ Վրաստանում և Թուրքիայում: Թուրքիայում, հուլիսի 21-ին, զորավարժությունները մեկնարկեցին ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ օդադեսանտային գործողությամբ։ Զորավարժությունների բացման արարողության ժամանակ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի բանակի 7-րդ ուսումնական հրամանատարության հրամանատար, գեներալ Թերի Թիլիսը նշել է, որ սրանք ռազմավարական զորավարժություններ են, որոնք թույլ են տալիս բարձրացնել տարբեր երկրների զինծառայողների փոխգործունակությունը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
