«ԱՄՆ-ն դուրս է գալիս Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցություններից»․ Ուիթքոֆ
![]() ԱՄՆ-ն դուրս է գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցային գործընթացից, քանի որ վերջինս տրամադրված չէ բանակցությունների, ասել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի արձագանքը «հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը»։ Վաշինգթոնն այժմ մտադիր է քննարկել «պատանդներին տուն վերադարձնելու այլընտրանքային տարբերակներ և կփորձի ստեղծել ավելի կայուն միջավայր Գազայի ժողովրդի համար», - ասել է Ուիթքոֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի թիմը Դոհայից հետ է կանչվել «խորհրդակցությունների համար»։ Երեկ առավոտյան ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ փոխանցել է Գազայում հրադադարի և պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ վերջին առաջարկի պատասխանը։ Խմբավորման նախորդ պատասխանը, որն ուղարկվել էր դրանից երկու օր առաջ, մերժվել էր միջնորդների կողմից, որոնք ներկայացված պահանջները համարել էին «անընդունելի», The Times of Israel-ին հայտնել է աղբյուրը։ ՀԱՄԱՍ-ը պահանջում է իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից և պատերազմի դադարեցում, որի դիմաց նրանք խոստանում են ազատ արձակել բոլոր կենդանի մնացած պատանդներին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
