Բողոքի ցույցերի ֆոնին Զելենսկին վերականգնում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը
![]() Ուկրաինայում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադայի քննարկմանն է ներկայացրել հակակոռուպցիոն մարմինների մասին նոր օրինագիծ՝ խոստանալով, որ փաստաթուղթը կապահովի Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի և Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազության անկախությունը։ Երկու գործակալություններն էլ արդեն հայտարարել են, որ օրինագիծը կվերականգնի իրենց անկախության երաշխիքները։ «Ես համաձայնության եմ եկել օրինագծի տեքստի շուրջ, որը երաշխավորում է Ուկրաինայում իրավապահ համակարգի իրական ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների անկախությունը, ինչպես նաև իրավապահ համակարգի հուսալի պաշտպանությունը ռուսական ցանկացած ազդեցությունից կամ միջամտությունից։ Տեքստը հավասարակշռված է», - Թելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահը։ «Կարևոր է, որ մենք հարգենք բոլոր ուկրաինացիների դիրքորոշումը»,- նշել է Զելենսկին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
