«ԱՄՆ-ն չի սատարում Պաղեստինը ճանաչելու Մակրոնի որոշումը»․ Ռուբիո
863
Ուրբաթ, 25 հուլիսի, 2025 թ., 09:27
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի սատարում Պաղեստին պետությունը ճանաչելու Ֆրանսիայի որոշումը։ «Միացյալ Նահանգները կտրականապես մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստին պետությունը ճանաչելու ծրագիրը։ Այս անխոհեմ որոշումը միայն նպաստում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը և ավելի է խոչընդոտում խաղաղության հնարավորությանը», - գրել է Ռուբիոն։ Նրա խոսքով՝ Փարիզի որոշումն «ապտակ» է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման զոհերին։ Նախօրեին Մակրոնը հայտարարել էր, որ սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետականությունը։ |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
