Կամբոջայի վերահսկողության տակ են հայտնվել Թաիլանդի հետ սահմանին գտնվող երկու տաճարներ
764
Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 17:21
![]() Կամբոջայի բանակը գրավել է Թաիլանդի հետ սահմանին գտնվող երկու տաճար։ Այս մասին հայտարարություն է տարածել Կամբոջայի պաշտպանության նախարարությունը։ «Թաիլանդի հետ թեժ մարտերի ընթացքում մեր բանակը գրավել է Տա Կրաբեյ և Տա Մոան Թոմ տաճարները, որոնք մեր երկրի ինքնիշխան տարածքներն են, ինչպես նաև Մոմ Բեյ շրջանը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը նաև մեղադրել է թաիլանդական բանակին քաղաքացիական օբյեկտների վրա դիտավորյալ կրակ բացելու մեջ։ Կամբոջական կողմից զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է 12 թաիլանդացու մահվան և 31-ի վիրավորման մասին։ Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են սահմանային գոտում գտնվող ռազմական օբյեկտներին առաջինը կրակ բացելու և հարվածելու մեջ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
