«ՀԱԵ շուրջ ստեղծված իրավիճակը աշխարհաքաղաքական պրոցեսների գոտում գտնվող հարց է»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կիլիկիո Կաթողիկոսարանը հայտնում է Արամ Առաջին Վեհափառի գահակալության 30-ամյակի կապակցությամբ Համայն ռուսիո Պատրիարք Կիրիլից ստացված շնորհավորական հատուկ նամակի մասին: Նամակում Պատիրարք Կիրիլը բնականաբար բարձր է գնահատում Արամ Առաջինի դերը թե հայ եկեղեցու կենսագործունեության, թե նաեւ միջազգային եկեղեցական ասպարեզում: Հիշեցնոմ, որ Արամ Առաջինը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահն է: Պատրիարք Կիրիլի շնորհավորական նամակը հատկապես այս փուլում, երբ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվում են պատմական նշանակության դրամատիկ զարգացումներ, թերևս առաջացնում է տարբեր ընկալումներ: Պատրիարք Կիրիլի հատուկ շնորհավորական նամակը բացի շնորհավորանքից պարունակե՞լ է նաև այլ ասպեկտներ կամ տողեր, գուցե տողատակեր, հնարավոր է ասել միայն այդ նամակին մանրամասն ծանոթ լինելու դեպքում: Սակայն դրա հավանականությունն իհարկե շատ մեծ է: Այդ եզրակացության որոշակի նախադրյալներից մեկը կարելի է համարել դեռեւս մայիսին տեղի ունեցած մի ուշագրավ իրադարձություն, որը հայաստանյան մեդիամիջավայրում ուշադրության արժանացել է թերեւս միայն իմ տելեգրամյան ալիքում: Խոսքը մայիսի 12-ին Անթիլիասում կայացած մի հետաքրքիր հանդիպման մասին է: Մայիսի 12-ին Արամ Առաջինի հյուրն էին Լիբանանում ՌԴ դեսպանը, ու ինչը առավել ուշագրավ է՝ Սիրիայում ռուսական համայնքի ղեկավար Հայր Ֆիլիպը: Իսկ Անթիլիասում այդ հանդիպումը տեղի ունեցավ Պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցից մի քանի օր անց: Կիրիլի այցը Բաքու մայիսի 3-ին էր: Հիշեցնեմ, այնտեղ նա պարգևատրել էր նաև Մեհրիբան Ալիեւային: Կրկնում եմ տեսակետս, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի լայն աշխարհաքաղաքական պրոցեսների ազդեցության գոտում գտնվող հարց է, որտեղ ըստ իս էական նշանակություն ունի այն պատմա-քաղաքական տրամաբանությամբ ներկայությունը, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի մերձավորարեւելյան ռեգիոնում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
