ՌԴ-ն և Ուկրաինան գերիներ են փոխանակել
![]() Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակման ևս մեկ փուլ են իրականացրել։ Սա իններորդ փոխանակումն է՝ հունիսի սկզբին Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրերի շրջանակներում։ Ենթադրաբար, փոխանակումն իրականացվել է «250-ը՝ 250-ի դիմաց» բանաձևով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է, որ ամռան ընթացքում գերությունից վերադարձվել է ավելի քան 1000 մարդ։
«Այսօր վերադարձող զինվորները պաշտպանել են Ուկրաինան ռազմաճակատի տարբեր ուղղություններով։ Նրանցից շատերը գերության մեջ են եղել ավելի քան երեք տարի։ Բոլորը կստանան անհրաժեշտ աջակցություն և բժշկական օգնություն», - գրել է Զելենսկին։ Փոխանակման մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։ Սակայն Կիևի և Մոսկվայի պաշտոնական գերատեսչությունները փոխանակվածների ճշգրիտ թիվը չեն նշել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
