Կառավարությունը դադարեցրել է արևային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենախոշոր խոստումներից մեկը եղել է էներգետիկ անկախության ապահովումը։ Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այլեւս կարևոր չի համարում արևային էներգիայի զարգացումը։ Մինչև այս տարվա հունիսի 31-ը գործած պետական սուբսիդավորման ծրագիրը չի երկարաձգվել, ինչի մասին պարզել ենք պաշտոնական աղբյուրներից։ – Մարզային քաղաքներ – 11% – Երևան քաղաք – 9% Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս մինչև 10 մլն դրամ սահմանաչափով, մինչև 84 ամիս ժամկետով ստանալ վարկեր՝ սկսած 0% տոկոսադրույքից կամ վճարել 2-6 % ընդամենը: Վարկերը տրամադրվում էին բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման նպատակով՝ ի նպաստ ավելի ցածր կոմունալ ծախսերի։ Սակայն այսօր, երբ նույնիսկ բանկերը դեռ կայքերից չեն հասցրել հեռացնել «պետական սուբսիդավորմամբ արևային վարկեր»-ի գովազդները, իրականությունն այլ է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չի երկարեցրել ծրագիրը։ Սա ոչ միայն հետքայլ է երկրի էներգետիկ անկախության ճանապարհին, այլ նաև հարված հազարավոր քաղաքացիներին, որոնք հույս ունեին տեղադրել արեւային համակարգեր և նվազեցնել կախվածությունը Փաշինյանի «ատելի» ՀԷՑ-ից։ Փոխարենը՝ կառավարությունն առաջնահերթ է համարում ՀԷՑ-ը «խլելու» և վերահսկելու ծրագիրը, քանի որ սեփականատեր-բարերար Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Հայաստանում քաղաքական ընտրությունների»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
