Թուրքիան 2,4 միլիարդ եվրոյի վարկ է ստացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին միանալու համար
![]() Թուրքիայի կառավարությունը միջազգային ֆինանսական հաստատություններից 2,4 միլիարդ եվրոյի վարկ է ստացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» երթուղուն միանալու համար։ Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարության և ճապոնական MUFG Bank բանկի գլխավորած վարկատուների խմբի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Անկարային հատկացվում է 2,4 միլիարդ եվրո՝ դեպի Նախիջևան երկաթուղային գծի կառուցման համար։ Վարկը կտրամադրվի Շվեդիայի արտահանման վարկային գործակալության EKN, Ավստրիայի OeKB բանկի և Իսլամական զարգացման բանկի ներքո ներդրումների և արտահանման վարկերի ապահովագրության իսլամական կորպորացիայի երաշխիքներով։ Վարկն ստանալու վերաբերյալ բանակցությունները տեղի են ունեցել Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքի՝ Լոնդոնում Իսլամական զարգացման բանկի կողմից կազմակերպված վարկատուների գագաթնաժողովին մասնակցելու շրջանակներում։ Ձեռք բերված համաձայնության համաձայն՝ միջազգային վարկատուները կֆինանսավորեն Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային նախագծի շինարարությունը։ Նախագիծը կկառավարի Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։ Թուրքական երկաթուղիները Նախիջևանի հետ կապելու նախագիծը այսպես կոչված «Միջին միջանցք»-ի բաղադրիչներից մեկն է, որը կապում է Ասիան և Եվրոպան և ներառում է «Զանգեզուրի միջանցքը»: «Այս նախագծի՝ Անկարայի կողմից ֆինանսավորումը ցույց է տալիս, որ Թուրքիան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև շուտով համաձայնագիր կկնքվի Զանգեզուրի երթուղու վերաբերյալ»,- ասվում է հակառակորդ Ադրբեջանի լրատվականների հոդվածներում: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ի վարչակազմն առաջ է քաշել այս միջանցքը 100 տարի ժամկետով վարձակալության տալու գաղափարը։ Անկարայի կողմից աջակցվող ծրագրի համաձայն՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի միջոցով կապող 43 կիլոմետրանոց երկաթուղային և ճանապարհային հատվածի կառավարումը պետք է փոխանցվի ամերիկյան ընկերությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել այն տարբերակը, որ միջանցքը կկառավարի հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը: Ադրբեջանի դիրքորոշումն սակայն այն է, որ Նախիջևանի հետ անարգել կապը պետք է ապահովվի «Զանգեզուրի միջանցքով»՝ առանց հայերի «երեսը տեսնելու»։ Տարածաշրջանային փորձագետները կարծում են, որ Զանգեզուրի միջանցքը ԱՄՆ վերահսկողությանը հանձնելու նախատեսվող ծրագրի իրականացման հավանականությունը ցածր է: Պատճառը Իրանի և Ռուսաստանի հնարավոր ագրեսիվ արձագանքն է: Իրանի քաղաքական շրջանակները կարծում են, որ այս ծրագիրը կհանգեցնի Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանների երկայնքով «աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
