«Թրամփն Ուկրաինային դրդում է բանակցել Ռուսաստանի հետ». Հաքան Ֆիդան
![]() Եթե Սիրիայում զինված խմբավորումները գնան պառակտման և անկայունացման ճանապարհով, Անկարան դա կհամարի իր ազգային անվտանգությանն ուղղված ուղղակի սպառնալիք և համապատասխանաբար կարձագանքի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում իր սալվադորցի գործընկեր Ալեքսանդրա Հիլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մեկնաբանելով Սիրիայի հարավում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ դիվանագետը նշել է, որ «Իսրայելը ձգտում է մասնատել Սիրիան, քանի որ չի ցանկանում իր հարևանությամբ տեսնել կայուն երկիր»։ Նրա խոսքով՝ Իսրայելը «վարում է քաղաքականություն, որն ուղղված է սեփական տարածաշրջանի թուլացմանը և դրանում քաոսի վիճակի պահպանմանը»։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան այն երկրներից է, որոնք ամենամեծ վնասն են կրել անվտանգության առումով՝ տարածաշրջանային խնդիրների և ահաբեկչության պատճառով։ «Այնուամենայնիվ, չնայած դրան, մենք ձգտում ենք կայունությունն ու բարգավաճումը (տարածաշրջանում) առաջնահերթ համարել որպես ավելի նշանակալի ռազմավարական տեսլական՝ շարունակելով մեր ջանքերն այս ուղղությամբ։ Իրաքի, Սիրիայի և Իրանի հետ մեր հարաբերությունների բոլոր ասպեկտները զարգանում են այս ուղղությամբ։ Ի հակադրություն, Իսրայելը վարում է քաղաքականություն, որն ուղղված է սեփական տարածաշրջանի թուլացմանը և դրանում քաոսի վիճակի պահպանմանը։ Սիրիայում վերջին իրադարձությունները դարձել են դրա արտացոլումը», - ասել է նա։
|

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
