«Չնայած ցավալի է, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ էր դրան». գլխավոր տնօրենը` Թրամփի որոշման մասին
![]() ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիրը կազմակերպությունից դուրս բերելու որոշման կապակցությամբ, հաղորդում է EFE-ն։ «Չնայած ցավալի է, բայց այս հայտարարությունը կանխատեսելի էր, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ էր դրան»,- ասել է նա։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի դուրս գալու պատճառները նույնն են, ինչ յոթ տարի առաջ, երբ Թրամփը նմանատիպ որոշում կայացրեց իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։ Սակայն, այդ ժամանակվանից ի վեր, ինչպես ընդգծեց Ազուլեյը, կազմակերպության ներսում իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Նա հիշեցրեց իրականացված կառուցվածքային բարեփոխումները և «ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան»։ Ներկայում ԱՄՆ-ի ներդրումը կազմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեի մոտ 8%-ը։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունը չի պլանավորում կրճատել ծախսերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես մեկնաբանել է Թրամփի որոշումը և ասել, որ Փարիզը կշարունակի աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ «Անսասան աջակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ գիտության, օվկիանոսի, կրթության, մշակույթի և համաշխարհային ժառանգության համընդհանուր պաշտպանին։ «ԱՄՆ-ի դուրս գալը կազմակերպությունից չի թուլացնի մեր նվիրվածությունը նրանց, ովքեր առաջնորդում են այս պայքարը», - գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Վաշինգթոնը հայտարարել է, որ կազմակերպությունն, իբր, աջակցում է նախաձեռնություններին, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ-ի շահերին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
