Բայրամովը խոսել է խաղաղության ճանապարհի «խոչընդոտների» մասին
![]() Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել հանրաքվե, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառել երկրի Սահմանադրությունից և վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսում։ Բայրամովը նշել է ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու, ինչպես նաև Մինսկի գործընթացի այն ինստիտուտները վերացնելու անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը և իրականում գոյություն չունեն, ինչպես նաև հենց Մինսկի խումբը։ Բայրամովի խոսքով՝ հանդիպման ժամանակ նա Բոչորիշվիլիին տեղեկացրել է «օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև նախկին ներքին տեղահանված անձանց իրենց նախնիների հողեր վերադարձնելու գործընթացի և կատարված հսկայական աշխատանքի մասին»՝ նշելով, որ անվտանգ վերադարձի հարցում հիմնական խնդիրը մնում է ականների հետ կապված սպառնալիքը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
