«ԵՄ-ն չի կարող արգելել մեզ օգտագործել ռուսական նավթն ու գազը»․ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար
![]() Հունգարիան թույլ չի տա, որ ԵՄ ղեկավարությունն արգելի իրեն օգտագործել ռուսական նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ Բուդապեշտում ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ։ «Բրյուսելը շարժվում է բոլորովին սխալ ուղղությամբ. նրանք ցանկանում են շարունակել պատերազմն Ուկրաինայում, թույլ տալ անօրինական միգրանտների մուտքը և մեզ պարտադրել գենդերային խելագարություն։ Բացի այդ, նրանք ցանկանում են արգելել մեզ օգտագործել էժան ռուսական նավթն ու գազը, ինչn սպառնում է հունգարական ընտանիքների համար կոմունալ ծառայությունների արժեքի եռապատիկ, նույնիսկ քառապատիկ թանկացմամբ։ Մենք դա թույլ չենք տա, մեզ համար Հունգարիան առաջին տեղում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ ղեկավարը։ Ավելի վաղ Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր, որ չի աջակցի Եվրոհանձնաժողովի կողմից մշակված ծրագրին՝ ԵՄ-ում մինչև 2028 թվականի սկիզբը Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումը լիովին դադարեցնելու վերաբերյալ։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
