Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Արմեն Գևորգյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

173
Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ., 12:48
Արմեն Գևորգյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ընտանիքի անդամներին 2025թ․ հուլիսի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրին ծանոթանալու նպատակով։ Այս մսին հայտնում է «Հետք»-ը՝ նշելով, որ այս փուլում դատախազությունը չի հանրայնացնում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձինք ուսումնասիրության նյութերին ծանոթանալուց հետո կարող են ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։