«Ուկրաինան Թրամփի համար կարող է դառնալ այն, ինչ Աֆղանստանը՝ Բայդենի համար»․ #Bloomberg
![]() Ուկրաինական ճգնաժամը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար դառնալ այն, ինչ Աֆղանստանի պատերազմն էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը: Ուկրաինայում հակամարտության լուծումը «հեշտ գործ չէ», և դրա տևողությունը, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ Թրամփը դառնա դրա պատասխանատուն և, հնարավոր է, մեղավորը, գրում է գործակալությունը։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Bloomberg-ը, եթե նա հրաժարվի Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելուց և Ռուսաստանին դիմակայելուց, Թրամփին կարող են մեղադրել «բավարար ջանքեր չգործադրելու մեջ», նման այն իրավիճակին, որին բախվեց Բայդենը, երբ հրամայեց ամերիկյան զորքերը դուրս բերել Աֆղանստանից։ «Թրամփը գրեթե վեց ամիս է, ինչ ղեկավարում է ԱՄՆ քաղաքականությունը, և պատերազմը շարունակվում է, հիմա դա Թրամփի պատասխանատվությունն է։ Նա հասկանում է, որ իրեն կարող են լուրջ մեղադրանքներ առաջադրել, եթե Պուտինը հաղթի իր օրոք»,- Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
