ԵՄ-ն 6 ամսով հետաձգում է ռուսական նավթից ստացված նավթամթերքների ներմուծման արգելքը
![]() Եվրոմիությունը հայտարարել է, որ հում նավթից ստացված նավթամթերքների՝ Ռուսաստանից երրորդ երկրներ ներմուծման նոր սահմանափակումների ուժի մեջ մտնելը, որոնք մտցվել են պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակներում, կհետաձգվի մինչև 2026 թվականի հունվարի 21-ը, հաղորդում է Bloomberg-ը։ Անցյալ ուրբաթ ԵՄ-ն հայտարարություն հրապարակեց, որի համաձայն, կշարունակի սահմանափակումներ կիրառել Ռուսաստանից նավթամթերքների, հիմնականում՝ դիզելային վառելիքի ներմուծման վրա, որը արտադրվում է երրորդ երկրներում՝ օգտագործելով ռուսական հումք։ Սակայն բացառություն է մտցվել Կանադայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համար։ Rabobank-ի վերլուծաբան Ֆլորենս Շմիդտի կարծիքով՝ մինչև հունվար հետաձգումը ԵՄ-ին թույլ կտա «դիզելային վառելիքի շուկային որոշակի շունչ տալ»։ Աղբյուրը նշում է, որ ԵՄ նոր միջոցառումը, որը անմիջապես չի մտցվել, փաստացի կարգելափակի Մոսկվայի համար նավթի մատակարարումների վրա պատժամիջոցները շրջանցելու հիմնական եղանակներից մեկը։ 2023 թվականի փետրվարին ԵՄ-ի կողմից ռուսական վերամշակված նավթամթերքների վրա էմբարգո սահմանելուց հետո, ռուսական հումքի խոշոր գնորդները, ինչպիսիք են Հնդկաստանը և Թուրքիան, կարողացան վերամշակել էժան ռուսական նավթը և այնուհետև արտադրված վառելիքը վաճառել Եվրոպային։ 2025 թվականի առաջին եռամսյակում այս երկու երկրները Ռուսաստանից օրական գնել են ընդհանուր առմամբ 1.8 միլիոն բարել հում նավթ, մինչդեռ ԵՄ-ն ներմուծել է մոտ 450,000 բարել դիզելային վառելիք և այլ նավթամթերք։ ԵՄ նոր կանոնները նաև պահանջում են, որ վառելիքի ներմուծողները ներկայացնեն ապացույցներ, որոնք հաստատում են այն հում նավթի ծագման երկիրը, որից արտադրվել են նավթամթերքները։ |

«Հայաստանն իր սեփական ծախսով ԱՄՆ-ի կողմից կօգտագործվի որպես փորձադաշտ»․ Արմեն Եղիազարյան
12113.02.2026, 15:06
«Տնտեսության հրետանին արդյունաբերությունն է»․ Հակոբ Բադալյան
11912.02.2026, 11:24
«Ուր է գնալու ՀՀ խաղաղ ատոմային էներգետիկայի ապագան». Գոռ Մադոյան
13212.02.2026, 00:30
«Հայաստանում ասֆալտի բիթումը ձեռք է բերվում Իրանի ամենաէժան ու ահավոր անորակ ընկերությունից». Սամսոն Գրիգորյան
14311.02.2026, 23:48
«Էժան ռուսական էներգիան ավարտվեց 2022-ին, հետդարձի ճանապարհ չկա». Մակրոն
40211.02.2026, 21:57
«Փաստորեն, մենք գործարք ենք կնքում դեռևս գոյություն չունեցող տեխնոլոգիաների վերաբերյալ»․ Լևոն Զուրաբյան
11411.02.2026, 10:24
