Ամերիկան և Թուրքիան վերջնագիր են ներկայացրել սիրիացի քրդերին
![]() Միացյալ Նահանգները և Թուրքիան 30-օրյա վերջնագիր են ներկայացրել քրդական ռազմական դաշինքին՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին (SDF), որպեսզի նրանք ավարտեն ինտեգրումը սիրիական կառավարության հետ, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով աղբյուրներին։ SDF-ի հրամանատար Մազլում Աբդին մարտին համաձայնագիր է ստորագրել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որը նախատեսում է SDF-ի լիակատար ինտեգրումը Դամասկոսի կառավարությանը։ Սակայն գործընթացը կանգ է առել, քանի որ SDF-ն ու այլ քրդական խմբավորումներ պահանջել են ինքնավարություն և դիմադրել են Սիրիայի պաշտպանության նախարարությանը միանալուն՝ պնդելով սիրիական բանակում առանձին ռազմական հրամանատարության և կազմակերպչական կառուցվածքի պահպանման վրա։ MEE աղբյուրները նշել են, որ ամերիկացիների և թուրքերի համբերությունը սպառվում է։ Վաշինգթոնն ու Անկարան հայտարարել են, որ SDF-ի բոլոր զինված կազմավորումները չեն միանա սիրիական բանակին։ Ինտեգրման գործընթացում չներառված ստորաբաժանումները կզինաթափվեն։ Օրինակ՝ Դամասկոսի կառավարությունը քիչ հետաքրքրություն է ցուցաբերել SDF-ի կանանց ստորաբաժանումների՝ YPJ-ի, որը ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղավորում է, ներառման հարցում։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
